10:15  ,  1 հուլիսի, 2016

Դել Բոսկե. Մարզչական շտաբը լավ հարաբերություններ չուներ Կասիլյասի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանած Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատմել է, որ պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վատ հարաբերություններ ունի ազգային թիմի մարզիչների հետ:

«Թիմակիցների հետ Կասիլյասը միշտ ունեցել է լավ հարաբերություններ, իսկ ահա մարզչական շտաբի հետ՝ ոչ: Կասիլյասը միակն էր, որին ես նամակ չգրեցի Եվրո-2016-ից հետո: Նրա հետ հարաբերություններից լավ հիշողություններ չունեմ, իմ կոլեգաները՝ նույնպես»,- Դել Բոկսեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ վերջերս Կասիլյասն ակնարկել էր Իսպանիայի հավաքականից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում