02:05  ,  1 հուլիսի, 2016

Եվրո-2016. Լեհաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացողը (ֆոտո)

Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի Լեհաստան - Պորտուգալիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել պորտուգալացիների կիսապաշտպան Ռենատու Սանչիսը: Նրա գոլի շնորհիվ Պորտուգալիան առաջին խաղակեսում հավասարեցրեց հաշիվը՝ պատասխանելով լեհերի ավագ Ռոբերտ Լեւանդովսկու գոլին:

Հետխաղյա 11 մետրանոցներից պորտուգալացիների կազմում երկրորդն իրացրեց Ռենատուն եւ չվրիպեց:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)

Ռոբերտ Լեւանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով