00:10  ,  1 հուլիսի, 2016

Եվրոպայի լիգա. Դավիթ Արշակյանի գոլը հաղթական էր

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Լիտվայի «Տրակայը» Վիլնյուսում ընդունել է էստոնական «Նիմե Կալյուին» եւ առավելության է հասել 2:1 հաշվով: «Տրակայի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի խաղացող Դավիթ Արշակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմերը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերում պարտություններ են կրել: «Բանանցը» Երեւանում 0:1 հաշվով պարտվեց Կիպրոսի «Օմոնիային», Գյումրիի «Շիրակը» Վրաստանում նույն հաշվով տանուլ տվեց «Դիլա Գորիին», իսկ «Փյունիկը» Ջիբրալթարում երկու գոլ ընդունեց «Եվրոպայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով