23:33  ,  30 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» մեգախանութում է (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր ինտերնետային խանութում արդեն վաճառքի է հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկները, հաղորդում է manchestereveningnews-ը:

Սպասվում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մասին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կհայտարարի արդեն հուլիսի 1-ին:

Հունիսի 30-ին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ իր հաջորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում