21:51  ,  30 հունիսի, 2016

Եվրոպայի լիգա. «Բանանցը» պարտվեց «Օմոնիային»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր Երեւանի «Բանանցը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Կիպրոսի «Օմոնիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով:

Հյուրերը հաշիվը բացեցին առաջին խաղակեսում: 26-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Մեթյու Դերբիշիրը: «Բանանցը» կարողացավ մրցակցի դարպասի մոտ ստեղծել մի քանի վտանգավոր պահեր, սակայն ապարդյուն:

Պատասխան հանդիպումը Կիպրոսում տեղի կունենա հուլիսի 7-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Բանանց» (Հայաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 0:1

Մեթյու Դերբիշիր, 26

«Բանանց». Ստեփան Ղազարյան, Ասլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Սոսլան Կաչմազով, Վալտեր Պողոսյան (Ալեքսանդր Հովհաննիսյան, 78), Կլաուդիո Տորեխոն, Զավեն Բադոյան (Էդգար Մովսիսյան, 85), Վահագն Այվազյան (Պետրոս Ավետիսյան, 81), Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ացամազ Բուրաեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում