23:09  ,  30 հունիսի, 2016

Ռոնալդու. Հույս ունեմ, որ Մեսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս ունի, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի հեռանա Արգենտինայի ազգային հավաքականից:

«Մեսին բարդ որոշում է ընդունել, իսկ երկրպագուները պետք է հասկանան նրան եւ ընդունեն այդ որոշումը: Նա սովոր չէ պարտվել կամ գրավել երկրորդ տեղ: Եթե չես կարողանում արդյունավետ իրացնել 11 մետրանոց տուգանային հարված, դա դեռ չի նշանակում, որ վատ ֆուտբոլիստ ես: Բայց ինձ համար ցավալի է տեսնել Մեսիին արտասվելիս: Հույս ունեմ, որ նա կվերադառնա ազգային թիմ, քանի որ նրանք ունեն Մեսիի կարիքը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է NJ.com-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիի հավաքականին պարտվելուց հետո Մեսին հայտարարել էր, որ հեռանում է ազգային թիմից: Դրանից հետո Արգենտինայի նախագահն էր զանգել Մեսիին եւ հույս հայտնել, որ նա չի լքի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում