20:46  ,  30 հունիսի, 2016

ԱԱ. Սոնա Պողոսյանը՝ 5-րդն է, Սամվել Գասպարյանը՝ 4-րդը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հունիսի 30-ին մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ: Սոնա Պողոսյանը 69 կգ քաշային կարգում երկրամարտում հավաքել է 205 կգ (93+112) եւ գրավել է 5-րդ տեղը: Հաղթող դարձած էկվադորցի Նեյսի Պատրիսյա Դախոմես Բարերայի արդյունքն է 230 կգ (105+125):

Տղաների 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Սամվել Գասպարյանը, որը երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը՝ 359 կգ (160+199): Ոսկե մեդալը նվաճել է ուզբեկ Ֆարխոդբեկ Սոբիրովը՝ 373 կգ (170+203):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում