20:06  ,  30 հունիսի, 2016

Զլատան Իբրահիմովիչը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու մասին:

«Ժամանակն է, որ աշխարհն իմանա: Իմ հաջորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ես գալիս եմ»,- Ինստագրամում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը, որը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգելուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ: Նա հուլիսի 1-ին բուժզննում կանցնի անգլիական ակումբում:

Սպասվում է, որ Իբրահիմովիչը մեկ տարվա պայմանագիր կկնքի Ժոզե Մոուրինյոյի գլխավոր թիմի հետ: Միլանի «Ինտերում» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հանդես եկած Իբրահիմովիչը կարող է դառնալ նաեւ մարզիչի օգնական կամ խաղացող-մարզիչ: Նրա տարեկան աշխատավարձը կլինի 15 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս