19:54  ,  30 հունիսի, 2016

Եվրոպայի լիգա. Գյումրիի «Շիրակը» պարտվեց Վրաստանում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Շիրակը» պարտությունով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում: Գյումրիի թիմն արտագնա հանդիպում անցկացրեց վրացական «Դիլա Գորիի» հետ եւ պարտվեց նվազագույն հաշվով:

Դաշտի տերերը հաջողության հասան առաջին խաղակեսում: Մեծ ուժերով անցկացրած գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց «Դիլայի» ավագ Իրակլի Մոդեբաձեն: Մնացած ժամանակում կողմերը դարպասի գրավում չունեցան:

Պատասխան հանդիպումը Գյումրիում տեղի կունենա հուլիսի 7-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Դիլա Գորի» (Վրաստան) «Շիրակ Գյումրի» (Հայաստան)՝ 1:0

Իրակլի Մոդեբաձե, 36

«Շիրակ». Անատոլի Այվազով, Արման Հովհաննիսյան, Արտեմ Միքայելյան, Ռումյան Հովսեփյան (Դրիսա Դիարասուբա, 58), Կոնան Կուակու (Արամ Մուրադյան, 87), Դավիթ Հակոբյան (Կուադիո Բրու, 78), Սոլոմոն Ուդո, Գեւորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Մոհամեդ Կաբա, Նեմանյա Ստոշկովիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով