22:53  ,  30 հունիսի, 2016

«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը 5 տարով կերկարաձգի պայմանագիրը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը կերկարաձգի հինգ տարով: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

«Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից»: Առաջիկա օրերին կերկարաձգենք պայմանագիրը հինգ տարով: Մենք գոհ ենք մեր թիմից եւ մարզիչից: Մեր ակումբում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մեսին է: Բայց թիմը մտածում է կազմն ուժեղացնելու մասին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնան» 25 միլիոն եվրոյով կգնի «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտիին:

Նեյմարի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն ՊՍԺ-ն, «Ռեալը» եւ «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս