21:10  ,  30 հունիսի, 2016

Ռիո-2016. Բռնցքամարտի Հայաստանի թիմի երկրորդ հավաքը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հունիսի 29-ից հուլիսի 11-ը Ծաղկաձորում անցկացնում է մարզումային հավաք, որին մասնակցում են 12 մարզիկներ. Ալեն Դանիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Կարեն Տոնականյան, Վլադիմիր Մարգարյան, Գոռ Երիցյան, Նարեկ Մանասյան, Արարատ Գյուլբանգյան, Գառնիկ Պապիկյան, Սերյոժա Հակոբյան, Դավիթ Ասատրյան, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Օլիմպիական նախապատրաստական փուլը Հայաստանի թիմը սկսել էր հունիսի սկզբին Կիեւում անցկացրած համատեղ հավաքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում