Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կմասնակցի International Champions Cup ամենամյա ընկերական մրցաշարին: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մրցակիցները կլինեն շոտլանդական «Սելթիկը», անգլիական «Լեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Հանդիպումները տեղի կունենան Եվրոպայում: Հուլիսի 30-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կատալոնական ակումբը կխաղա «Սելթիկի» հետ, օգոստոսի 3-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի», օգոստոսի 6-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում՝ «Լիվերպուլի» հետ:
Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում «Բարսելոնան» Ժոան Գամպերի Գավաթի խաղում օգոստոսի 10-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի իտալական «Սամպդորիային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում