16:33  ,  30 հունիսի, 2016

ԵԱ. Հայաստանի հավաքականը չնկատեց Ուելսին

Մոլդովայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության երրորդ տուրում բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի նոր կազմավորված հավաքականը 92:40 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուելսի թիմի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի թիմը վաստակեց 5 միավոր եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խմբի վերջին խաղում Անդորրան կհանդիպի Մոլդովային, ինչից հետո հայտնի կդառնա, թե Հայաստանը որ տեղն է գրավում խմբում:

Հիշեցնենք, որ B ենթախմբի նախորդ 2 խաղերում Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային եւ 63:70 հաշվով պարտվել Անդորրային: 

Եվրոպայի փոքր երկրների առաջնություն, երրորդ տուր

Հայաստան - Ուելս՝ 92:40 (29։9, 17։11, 21։6, 25:14)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում