13:42  ,  30 հունիսի, 2016

Փարիզի իշխանություններն ընտրել են Եվրո-2016-ի լավագույն երկրպագուներին

Իռլանդիայի ներկայացուցիչները ճանաչվել են Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն երկրպագուներ, գրում է France Football-ը:

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Իռլանդիայի հավաքականի երկրպագուներին հանձնել է Փարիզի քաղաքապետարանի Grand Vermeil մեդալ:

«Իռլանդացիների վարքը ամենաբարձր աստիճանի դրական էր: Նրանք օրինակ էին ծառայում բոլորի համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում իռլանդացիները հասել էին մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին: Ավելի վաղ Grand Vermeil մեդալի արժանացել էին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, գրող Տոնի Մորիսոնը եւ ջազային դաշնակահար Հորբի Հենկոկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով