12:48  ,  30 հունիսի, 2016

NBA-ի նորընծա չեմպիոնի առաջատարների լավագույն դրվագներն ավարտված մրցաշրջանում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է «Քլիվլենդի» առաջատարներ Լեբրոն Ջեյմսի եւ Կայրի Իրվինգի մասնակցությամբ 10 լավագույն դրվագներն ավարտված մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ եզրափակիչ շարքում «Քլիվլենդը» 4:3 հաշվով հաղթել էր «Գոլդեն Սթեյտին» եւ պատմության մեջ առաջին անգամ հռչակվել NBA-ի չեմպիոն:

«Քլիվլենդը» դարձել էր առաջին ակումբը, որը եզրափակիչ շարքում հաղթանակ տարավ 1:3 հաշվով պարտվելուց հետո: Եզրափակիչ շարքի ամենաարդյունավետ բասկետբոլիստ էր ճանաչվել Լեբրոն Ջեյմսը: Եզրափակիչ շարքում ամերիկացու միջին արդյունավետությունը կազմել էր 29.7 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում