12:12  ,  30 հունիսի, 2016

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը՝ Եվրո-2016-ում անգլիացիների անհաջողության պատճառների մասին

Ֆուտբոլային ֆիզպատրաստության հայտնի հոլանդացի մասնագետ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռայմոնդ Վերհեյենը խոսել է անգլիացիների՝ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում անհաջողության պատճառների մասին:

«Ֆուտբոլում գոյություն ունի տարբերություն խաղային մարզավիճակի ու թարմության միջեւ: Դուք կարող եք գտնվել լավ մարզավիճակում, պատրաստ լինել խաղին, բայց միեւնույն ժամանակ չլինել թարմ: Ցանկացած խաղացող, լինելով հոգնած, խաղում է իր հնարավորություններից պակաս: Անգլիայի Պրեմյեր լիգայում խաղերն անցկացվում են առանց ձմեռային դադարի ու միշտ անցնում են ինտենսիվ: Հոգնածությունը մշտապես կուտակվում է 8-9 ամսվա ընթացքում: Ռոյ Հոջսոնն իր ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն պետք է տար Եվրո-2016-ի նախապատրաստական փուլից առաջ»,-  Ռայմոնդ Վերհեյենի խոսքը մեջբերում է talkSport-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Իսլանդիայից եւ լքեց պայքարը: Ռայմոնդ Վերհեյենը Եվրո-2012-ի ընտրական փուլում աշխատել է Հայաստանի հավաքականի հետ։ Նա աշխատել է նաեւ կատալոնական «Բարսելոնայում», Լոնդոնի «Չելսիում», «Մանչեսթեր Սիթիում», Հոլանդիայի, Ռուսաստանի եւ Ուելսի հավաքականներում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով