Մադրիդի «Ռեալը» շարունակում է Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբային ձեռք բերելու փորձերը:
AS-ի համաձայն՝ Ավստրիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբն առաջարկել է 65 միլիոն եվրո: Ավելի վաղ «Ռեալն» Ալաբայի համար առաջարկել էր 50 միլիոն եվրո, սակայն Գերմանիայի չեմպիոնի ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել էր, որ ակումբը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից: Մադրիդցիների երկրորդ առաջարկին «Բավարիան» դեռ չի պատասխանել:
Ավարտված մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» կազմում 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում