11:44  ,  30 հունիսի, 2016

«Ռեալը» 15 միլիոնով ավելացրել է Ալաբայի համար առաջարկվող գումարը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի  պաշտպան Դավիդ Ալաբային ձեռք բերելու փորձերը:

AS-ի համաձայն՝ Ավստրիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբն առաջարկել է 65 միլիոն եվրո: Ավելի վաղ «Ռեալն» Ալաբայի համար առաջարկել էր 50 միլիոն եվրո, սակայն Գերմանիայի չեմպիոնի ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել էր, որ ակումբը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից: Մադրիդցիների երկրորդ առաջարկին «Բավարիան» դեռ չի պատասխանել:

Ավարտված մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» կազմում 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ, կատարել է չորս գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում