10:40  ,  30 հունիսի, 2016

Լեգենդար Ռայան Գիգզը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդում» լեգենդար Ռայան Գիգզի 29 տարվա կարիերան մոտեցավ ավարտին: «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում աշխատող Գիգզը հեռանաում է անգլիական ակումբից, որում անցկացրել է 29 տարի:

Daily Mail-ի համաձայն՝ 42-ամյա ուելսցին հրաժարվել է կրճատված լիազորություններով ընդգրկվել Անգլիայի 20-ակի չեմպիոնի մարզչական շտաբում, որը վերջերս գլխավորել էր Ժոզե Մոուրինյոն: Այժմ Ուելսի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստն ակումբի հետ բանակցում է մնացած մեկ տարվա պայմանագիրը խզելու փոխհատուցման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ռայան Գիգզը ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր 2014-ին եւ աշխատանքի անցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում։ Նա 1987-ից է մանչեսթերյան ակումբի համակարգում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս