09:43  ,  30 հունիսի, 2016

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել «Վարդարի» կազմում

Մակեդոնական «Վարդարը» ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Վարդարի» կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ 83-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հանդես է եկել առաջին խաղակեսում:

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը փորձաշրջան է անցնում «Վարդարում»:

Տեսանյութում Բարսեղյանի գոլը՝ 5:25-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում