00:11  ,  30 հունիսի, 2016

«Բավարիան» կփորձի գնել «Ռեալի» պաշտպանին

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կձգտի այս ամռանը գնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին, հաղորդում է AS-ը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն խոչընդոտել է Վարանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն էր ցանկանում անգլիական ակումբում տեսնել Վարանին:

Վարանը 2011-ին «Լանսից» է տեղափոխվել Մադրիդ: «Ռեալում» անցկացրած հինգ տարիների ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 150 հանդիպման, խփել է 6 գոլ: Նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում