Իսլանդիայի բնակիչները սահմանել են ֆուտբոլային եւ մարզական միջոցառումների դիտման համաշխարհային ռեկորդ: Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Անգլիա - Իսլանդիա (1:2) հանդիպմանը հետեւել է Իսլանդիայի 10-ից 80 տարեկան բնակիչների 94 տոկոսը, հաղորդում է championat-ը:
Եվրո-2012-ի Իսպանիա - Իտալիա եզրափակիչի ժամանակ խաղին հետեւել էին իսպանացիների 76 տոկոսը, իտալացիների՝ 75 տոկոսը: 2014թ. աշխարհի առաջնության Գերմանիա - Արգենտինա եզրափակիչի ժամանակ գերմանացիների 75 տոկոսն էր հետեւել խաղին, արգենտինացիների՝ 78 տոկոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում