21:52  ,  29 հունիսի, 2016

Յուրգեն Կլինսմանին հետաքրքիր է Անգլիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունը

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանին հետաքրքիր է Անգլիայի ազգային թիմը գլխավորելու հնարավորությունը, հաղորդում է skysports-ը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ չի դիտարկում միայն անգլիացի մասնագետների:

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Իսլանդիայի թիմին 1:2 հաշվով պարտվելուց եւ Ռոյ Հոջսոնի հրաժարականից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

2006թ. աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի ղեկին երրորդ տեղը գրաված Յուրգեն Կլինսմանը ԱՄՆ-ի թիմը գլխավորում է 2011 թվականից եւ պայմանագիր ունի մինչեւ 2018թ. աշխարհի առաջնության ավարտը: 51-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձն ԱՄՆ-ի հավաքականում 2.5 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում