20:44  ,  29 հունիսի, 2016

ԱԱ. Ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ժորժ Եղիկյանը մեդալ չնվաճեցին

Թբիլիսիում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 77 կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնում էին Դավիթ Հովհաննիսյանն ու Ժորժ Եղիկյանը:

Երկամարտում Դավիթ Հովհաննիսյանը 320 (145+175) կգ արդյունքով գրավել է 8-րդ տեղը, իսկ Ժորժ Եղիկյանը երկամարտում 0 է ստացել:

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն նաեւ Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում