19:47  ,  29 հունիսի, 2016

Դավիդ Յուրչենկոն պայմանագիր կնքեց «Անժիի» հետ

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն երեք տարվա պայմանագիր է կնքել Մախաչկալայի «Անժիի» հետ, հաղորդում է դաղստանյան ակումբի պաշտոնական կայքը

«Անժին» անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձակալել էր հայկական արմատներով դարպասապահին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Բաշկիրիայի «Ուֆային»: Դաղստանցիների կազմում նա անցկացրեց 12 խաղ՝ անցումային խաղերում օգնելով թիմին պահպանել տեղը ռուսական Պրեմյեր լիգայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ցանկանում է դարպասապահի դիրքում տեսնել Դավիդ Յուրչենկոյին, որը հույս ունի ներկայացնել Ռուսաստանի ազգային թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում