17:10  ,  29 հունիսի, 2016

Ադրբեջանցի ծանրորդներն ամբողջ թիմով զրկվեցին Ռիո-2016-ից

Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը զրկվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, գրում է haqqin.az-ը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) դոպինգի համար ադրբեջանցիներին զրկել է եւս 3 օլիմպիական ուղեգրից, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի ծանրորդները չեն մեկնի Ռիո-2016-ին։

Դոպինգի պատճառով Ադրբեջանի թիմը զրկվել է Հյուսթոնում կայացած աշխարհի 2015թ․ առաջնությունում վաստակած միավորներից։ Հյուսթոնում ադրբեջանցիներն ունեցել էին 6 ներկայացուցիչ։ 1996-ից հետո առաջին անգամ Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց ադրբեջանցի ծանրորդների։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում