14:44  ,  29 հունիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը՝ Մխիթարյանի ու Իբրահիմովիչի հետ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ու ՊՍԺ-ից հեռացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Sky Sports-ը ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյի թիմի հավանական մեկնարկային կազմը հաջորդ մրցաշրջանում։

Այն ունի հետեւյալ տեսքը․ Դավիդ Դե Խեա, Մատեո Դարմիան, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Լյուկ Շոու, Մայքլ Կերիկ, Ուեյն Ռունի, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆոդ, Անտոնի Մարտիալ, Զլատան Իբրահիմովիչ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբի հետ նա կնքելու է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում