11:33  ,  29 հունիսի, 2016

«Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվել է հետխաղյա 11 մետրանոցներով

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» չի կարողացել հաղթահարել US Open Cup մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը: Յուրա Մովսիսյանի ու ակումբակիցների ճանապարհին կանգնել է «Սիեթլը», որը հաղթել է հետխաղյա 11 մետրանոցներով (4:1):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հարվածելու հանարավորություն չի ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում