10:03  ,  29 հունիսի, 2016

Բուենոս Այրեսում տեղադրել են Մեսիի արձանը (ֆոտոշարք)

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Քաղաքի նավահանգիստում տեղի ունեցած արարողության ժամանակ Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգես Լարետան Արգենտինայի հավաքականի ավագին խնդրել է հրաժարվել ազգային թիմից հեռանալու որոշումից, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայում արդեն մեկնարկել է «Մեսի՛, մի հեռացիր» արշավը, որին միացել է 100 հազար մարդ:

ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Արգենտինայի հավաքականի ավագը հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին: 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս