09:16  ,  29 հունիսի, 2016

Արգենտինայի նախագահ. Մեսիից կարեւոր բան Արգենտինան չունի

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ հեռախոսազրույցի մասին: Ավելի վաղ նախագահը Մեսիին կոչ էր արել չավարտել ելույթն Արգենտինայի հավաքականում:

«Ես շնորհավորեցի Մեսիին ու ասացի, որ նա հիանալի խաղաց Ամերիկայի Գավաթում: Մեսին Աստծո նվերն է Արգենտինային, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Լեոն ամենակարեւորն է, ինչ ունի մեր երկիրը: Մենք պետք է հոգ տանենք նրա մասին»,- Մաուրիսիո Մակրիի խոսքը մեջբերում է AS-ը:

Արգենտինայում արդեն մեկնարկել է «Մեսի՛, մի հեռացիր» արշավը, որին միացել է 100 հազար մարդ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Արգենտինայի հավաքականի ավագը հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին: 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում