00:12  ,  29 հունիսի, 2016

«Զենիթը» ռեկորդային գնով կվաճառի Հալկին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը կտեղափոխվի «Շանհայ Թելեյս»: Չինական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 56 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն եվրո նախատեսված են բոնուսների դեպքում: Այդ մասին Sport-express-ին հայտնել է «Զենիթի» մամուլի քարտուղարը: Հալկը բուժզննում կանցնի չինական ակումբում հունիսի 29-ին:

Տրանսֆերի գինը ռեկորդային կլինի ռուսական Պրեմյեր լիգայի համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Անժիի» կիսապաշտպան Վիլիանին, որի տրանսֆերի համար Լոնդոնի «Չելսին» 2013-ին վճարել էր 35.5 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում