21:22  ,  28 հունիսի, 2016

ԵԱ. Հայաստանի հավաքականի հաղթական նորամուտը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի նոր կազմավորված հավաքականը Մոլդովայում հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Առաջին խաղում Հայաստանի մրցակիցը Մոլդովայի թիմն էր:

Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմն առաջին պաշտոնական խաղում առավելության հասավ 83:64 հաշվով:

Երկրորդ խաղում Հայաստանի մրցակիցը կլինի Անդորրայի հավաքականը: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում