22:22  ,  28 հունիսի, 2016

Իշխան Գելոյանը տեղափոխվել է «Ենիսեյ»

Կիսապաշտպան Իշխան Գելոյանը կարիերան կշարունակի ռուսական «Ենիսեյում», հաղորդում է Կրասնոյարսկի ակումբի պաշտոնական կայքը:

Հայկական արմատներով 23-ամյա ռուսաստանցի ֆոիտբոլիստն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս Կալինինգրադի «Բալթիկայում»: Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի անցած առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել է 3 գոլ:

«Ենիսեյն» անցած մրցաշրջանում գրավել Առաջին դիվիզիոնի առաջնության 16-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում