19:40  ,  28 հունիսի, 2016

Ունաի Էմերին գլխավորեց ՊՍԺ-ն

Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում Ունաի Էմերիին նշանակելու մասին: 44-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հունիս: Էմերին փոխարինեց ֆրանսիացի Լորան Բլանին, որի պայմանագիրն ակումբը խզել էր:

Էմերիի գլխավորությամբ իսպանական «Սեւլիան» նախորդ երեք մրցաշրջաններում անընդմեջ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը: 2012-ին Էմերին Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում