17:48  ,  28 հունիսի, 2016

Մոուրինյոն Ռայոլայի հետ բանակցում է Պոգբայի տրանսֆերի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» զգալի առաջընթաց ունի Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն իրագործելու ուղղությամբ: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը ցանկանում է ձեռք բերել 23-ամյա խաղացողին, հաղորդում է football-espana-ն: Պոգբայի տրանսֆերի արժեքը գնահատվում է 100-120 միլիոն եվրո, տարեկան աշխատավարձը 15 միլիոն եվրո:

Ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, սակայն Արքայական ակումբի ղեկավարությունն այդքան էլ կողմ չէ այդ տրանսֆերին:

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում 49 հանդիպում անցկացրած Պոգբան խփել է 10 գոլ, կատարել է 14 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում