15:47  ,  28 հունիսի, 2016

Պաշտոնական. Մանեն տեղափոխվեց «Լիվերպուլ»

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Սադիո Մանեին ձեռք բերելու մասին:

24-ամյա սենեգալցին երկարաժամկետ պայմանագիր է կնքել Անգլիայի 18-ակի չեմպիոնի հետ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա տրանսֆերը կազմել է 34.5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մանեն 2014-ից էր խաղում «Սաութհեմփթոնում», որի կազմում մասնակցել է Անգլիայի ավարտված առաջնության 37 հանդիպման եւ դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում