12:33  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդացի հայտնի մեկնաբանի ձայնը դարձյալ չդիմացավ

Իսլանդացի մեկնաբան Գուդմունդուր Բենեդիկտսոնը դարձյալ չափազանց էմոցիոնալ է արձագանքել Իսլանդիայի հավաքականի գոլին անգլիացիների դեմ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում: Ֆրանսիական «Նանտի» հարձակվող Կոլբեյն Սիգթորսոնի հաղթական գոլից հետո մեկնաբանի ձայնը կտրվել է:

Իսլանդացի մեկնաբանը մեծ հուզականություն էր դրսեւորել նաեւ իսլանդացիների խփած երկրորդ գոլին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում եւ դարձել հայտնի:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան սենսացիոն հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով