17:12  ,  28 հունիսի, 2016

Մարադոնա. Մեսին պետք է մնա եւ հաղթի ԱԱ-2018-ում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին կոչ է արել չհեռանալ Արգենտինայի հավաքականից:

«Մեսին պետք է մնա հավաքականում: Նա պետք է մեկնի Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին եւ դառնա աշխարհի չեմպիոն: Լեոն պետք է հույսը դնի այն թիմակիցների վրա, որոնք կարող են օգնել նրան հաջողության հասնելու գործում եւ չլսի նրանց, ովքեր խորհուրդ են տալիս հեռանալ:

Շատ հիասթափված ու զայրացած եմ Մեսիի այժմյան վիճակից: Մենք անդունդն են գլորվում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Արգենտինայի հավաքականի ավագը հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին: 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում