12:03  ,  28 հունիսի, 2016

Դել Բոսկեն հեռանում է Իսպանիայի հավաքականից, Կապարոսը կարող է փոխարինել նրան

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանած Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է AS-ը:

Իսպանիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն Խոակին Կապարոսն է, որը վերջերս մերժել էր իսպանական «Վալենսիային», «Բետիսին» ու «Ալավեսին»: Սպասվում է, որ 65-ամյա Դել Բոսկեն էլ կավարտի մարզչական կարիերան: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում իսպանացիները 0:2 հաշվով պարտվեցին Եվրոպայի գործող փոխչեմպիոն Իտալիային եւ լքեցին պայքարը: Վիսենտե Դել Բոսկեն 2008-ից է գլխավորում Իսպանիայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում