16:25  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիայի ֆուտբոլիստներն ու երկրպագուները տոնում են սենսացիոն հաղթանակը

Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները յուրօրինակ ձեւով են նշել Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում անգլիացիների նկատմամբ 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակը:

Նիցայում կայացած խաղից հետո ֆուտբոլիստները մոտեցել են իրենց երկրպագուներին, որոնք շատ ակտիվ էին հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Իսլանդիան դարձավ քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ խաղից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական էր տվել: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով