11:36  ,  28 հունիսի, 2016

Արգենտինայի նախագահը զանգել է Մեսիին

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին կոչ է արել չավարտել ելույթն ազգային թիմում: ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո Արգենտինայի հավաքականի ավագը հայտարարել էր ազգային թիմից հեռանալու մասին:

«Մարկին զանգել է Լիոնելին եւ ասել, որ հպարտ է նրա ելույթներով եւ կոչ է անում ուշադրություն չդարձնել քննադատությանը»,- Արգենտինայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս