10:40  ,  28 հունիսի, 2016

Շյուրլեն ցանկանում է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»

«Վոլֆսբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն մտադիր է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», գրում է Bild-ը:

Այժմ կողմերը վարում են բանակցություններ, որոնք գաղտնի են պահվում: Շյուլեն չի ցանկացել մեկնաբանել դա:

«Չեմ ցանկանում ոչինչ ասել այդ մասին»,- նշել է գերմանացին:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» սկսել է փոխարինող փնտրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում