10:04  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Ինչպես է Ուելսի հավաքականը տոնում անգլիացիների պարտությունը

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները Անգլիայի եւ Իսլանդիայի ազգային հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղը դիտել են հեռուստացույցով եւ շատ են ուրախացել Եվրոպայի առաջնության նորեկի հաղթանակով:

Հիշեցնենք, որ իսլանդացիները սենսացիոն հաղթանակ էին տարել 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի հավաքականին: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա: Քառորդ եզրափակիչը կմեկնարկի հունիսի 30-ին:

Ուելսն ու Անգլիան փլեյ-օֆֆ էին դուրս եկել B խմբից, որտեղ անգլիացիները 2:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել բրիտանական դերբիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով