09:35  ,  28 հունիսի, 2016

Պաշտոնական. Չիլիի հավաքականի մարզիչը գլխավորեց «Սեւիլիան»

Ֆուտբոլի Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խորխե Սամպաոլին գլխավորել է իսպանական «Սեւիլիան», հայտնում է ակումբի կայքը:

Այդ պաշտոնում արգենտինացի մասնագետը կփոխարինի Ունաի Էմերիին, որն, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է ֆրանսիական ՊՍԺ-ն: Եվրոպայի լիգայի գործող գավաթակրի հետ Խորխե Սամպաոլիի պայմանագիրը նախատեսված է 2 մրցաշրջանով: Նա 2014-ից էր գլխավորում Չիլիի հավաքականը, որի հետ 2 տարի անընդմեջ դարձավ Ամերիկայի գավաթակիր: Սամպաոլին Եվրոպայում աշխատելու փորձ չունի, բայց գլխավորել է նաեւ Պերուի, Էկվադորի եւ Չիլիի ակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում