22:31  ,  27 հունիսի, 2016

Դանիել Ալվեսը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս», հայտնում է ակումբի կայքը:

33-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի չեմպիոնի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Ալվեսն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Յուվենտուսին», քանի որ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագիրն ավարտվել է հունիսի 1-ին:

Բրազիլացին 2008-ին «Սեւիլիայից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ նվաճել է 23 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ: Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել է 391 խաղի եւ դարձել 21 գոլի ու 102 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում