23:10  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Թայսոն Ֆյուրին 1000 եվրոյի կոկտեյլ է գնել երկրպագուներին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին 200 կոկտեյլ է գնել իր երկրպագուներին: Կոկտեյլների համար անգլիացի բռնցքամարտիկը վճարել է 1000 եվրո: Ֆյուրին Ֆրանսիայի Նիցա քաղաքում է, որտեղ ֆուտբոլի Անգլիայի հավաքականը հունիսի 27-ին Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի խաղ է անցկացնում իսլանդացիների հետ:

«Այսքան շատ եմ սիրում իմ ֆանատներին: Եվրո-2016, 200 յագերբոմբ իմ երկրպագուների համար»,- թվիթերյան էջում գրել է բռնցքամարտիկը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին հուլիսի 9-ին Մանչեսթերում պետք է ռեւանշ մենամարտ ացնկացներ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ, սակայն նա վնասվածք է ստացել եւ մարտը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում