21:08  ,  27 հունիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, կստանա 12 միլիոն եվրո

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր: 27-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո, հաղորդում է ruhrnachrichten-ը: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բորուսիային» կվճարի 40 միլիոն եվրո: Սպասվում է, որ տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն կլինի արդեն այս շաբաթ:

Դորտմունդի «Բորուսիայից» այս ամռանը հեռացել են նաեւ պաշտպաններ Մատս Հումելսն ու Նեւեն Սուբոտիչը, կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը: Գերմանիայի փոխչեմպիոնները բանակցում են Անդրե Շյուրլեի, Քարիմ Բելարաբիի, Մարիո Գյոտցեի տրանսֆերները իրագործելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում