19:50  ,  27 հունիսի, 2016

Զլատան Իբրահիմովիչը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»

34-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջիկա օրերին բուժզննում կանցնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Sky Sports-ը: Շվեդիայի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին հայտարարած Զլատան Իբրահիմովիչը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր: Կողմերը համաձայնության են հասել պայմանների վերաբերյալ:

ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգելուց հետո Իբրահիմովիչն ունի ազատ գործակալի կարգավիճակ: Իբրահիմովիչն ու Մոուրինյոն աշխատել են Միլանի «Ինտերում»՝ դառնալով 2008-2009թթ. Իտալիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում