17:48  ,  27 հունիսի, 2016

Գվարդիոլան արձակուրդն անցկացնում է Իբիցայում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո վայելում է հանգիստը: Այժմ նա ընտանիքի հետ արձակուրդն անցկացնում է իսպանական Իբիցա կղզում, հաղորդում է dailymail-ը: Կատալոնացի մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է հուլիսի 3-ից:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի չիլիացի Մանուել Պելեգրինիին: Հուլիսի 20-ին Գվարդիոլան նոր թիմի հետ կանցկացնի առաջին հանդիպումը: Մյունխենում կայանալիք ընկերական խաղում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում