16:49  ,  27 հունիսի, 2016

Ֆեդերեր. Ուիմբլդոնի ֆավորիտներն են Ջոկովիչն ու Մարեյը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Ուիմբլդոնի 130-րդ մրցաշարի գլխավոր ֆավորիտների դերում տեսնում է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին եւ բրիտանացի Էնդի Մարեյին: Փետրվարին վիրահատված եւ Ռոտերդամի, Դուբայի, Ինդիան Ուելսի ու Մայամիի մրցաշարերը բաց թողած Ֆեդերերն առաջին շրջանում կմրցի արգենտինացի Գիդո Պելյեի հետ:

«Ցավալի էր իմանալ վիրահատության անհրաժեշտության մասին, բայց հիմա ամեն ինչ կարգին է: Ես հաղթահարեցի այդ փորձությունը, եւ իմ օրգանիզմը կարող է դիմանալ թենիսին: Հոգեբանական տեսանկյունից կարեւոր է գիտակցել, որ կարող ես հինգ սեթ դիմանալ կորտում:

Իհարկե, տիտղոսի մասին հիմա դեռ չեմ մտածում: Նովակն ու Էնդին հրաշալին են անցկացրել այս կես տարին, եւ նրանք են ֆավորտները: Ինձ համար կարեւոր է անցնել մեկ շաբաթ, հետո կտեսնենք»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը:

34-ամյա Ֆեդերերը Ուիմբլդոնի տիտղոսը նվաճել է 2003-2007, 2009, 2012 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում